Ջեյմս Բոնդի թշնամին նոր դրվագում ռուս չարագործ է լինելու

19:15   19 հուլիսի, 2018
Բոլոր Ջեյմս Բոնդերից անգլիացի լրտեսի լավագույն դերակատարը, ըստ NEWS.am STYLE-ի, Դենիել Քրեյգն է, ու մենք անհամբերությամբ սպասում ենք նոր՝ 25-րդ սերիային, որը թողարկվելու է 2019-ին։
 
Daily Mail-ի փոխանցմամբ՝ պրոդյուսերները Բոնդի թշնամու դերի համար փնտրում են ծագումով ռուս կամ բալկանցի դերակատարի։ Ֆիլմի ռեժիսոր Դեննի Բոյլը սցենարի հեղինակների հետ միասին որոշել է, որ այս անգամ գլխավոր հերոսի թշնամին պետք է լինի ռուս չարագործ, լրտեսի ընկերուհին նույնպես ռուս է՝ համարձակ, մարտարվեստին տիրապետող ու սեքսուալ։
 
Ի դեպ, Ջեյմս Բոնդը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է բախվելու ռուս հակառակորդի, ու Բոնդի դերի համար ֆիլմի հերթական սերիայում փնտրում են 30-60 տարեկան դերասանի, ծագումով Ռուսաստանից կամ Բալկաններից, որը կկարողանա կատարել «խարիզմատիկ, ազդեցիկ, հնարամիտ, սառնասիրտ ու վրիժառու» կերպարի դերը։
 
Բոնդի մասին ֆիլմերում վերջին անգամ ռուս չարագործ հայտնվել էր 1999-ին՝ «Ու ամբողջ աշխարհն էլ քիչ է» ֆիլմում։ Այն ժամանակ Բոնդին (որի դերակատարը Փիրս Բրոսնանն էր) դիմակայում էր ԿԳԲ նախկին գործակալ Վիկտոր Զոկասը, որի դերը Ռոբերտ Քարլայլն էր կատարել։
 
Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock


© NEWS.am STYLE