«Դու ինձ ստիպում ես հպարտանալ, իմ հա՛յ քույրիկ». Քլոե ու Քիմ Քարդաշյանները շնորհավորել են Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը

19:35   19 հուլիսի, 2018

Քարդաշյան-Ջեններ ընտանիքը բացի սկանդալային կյանք վարելուց, հայտնի է նաեւ նրանով, որ ունի ընկերական նեղ շրջապատ, որի մասին երբեք չի մոռանում:

Հայազգի հայտնի ոճաբան-դիմահարդար Հրուշ Աճեմյանը եւս նրանց մտերիմների շարքում է: Հրուշը ծնվել է Հայաստանում ու 5 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ: Հայուհին համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ: Նա Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջենների անձնական դիմահարդարն է:



Այսօր լրանում է հայուհու 30-ամյակը եւ նա իր ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքներ է ստացել Քիմ ու Քլոե Քարդաշյաններից:

Քիմը իր Instagram-յան միկրոբլոգում Հրուշի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է այսպես. «Շնորհավոր ծնունդդ, Հրու՛շ: Դու տվել ես «առաջ գնա կամ մահացիր» արտահայտության լավագույն սահմանումը: Հիմա վստահ եմ, որ դու ինչ-որ մի տեղ պարում ու ուրախանում ես, իմ ամենագայթակղի՛չ, սիրում եմ քեզ»:



Քլոեն նույնպես իր Instagram-յան միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել դիմահարդար-ոճաբանի հետ ու բավականին ջերմ կերպով շնորհավորել է նրան. «Իմ Հրուշ, շնորհավոր տարեդարձդ, դու առաջ ընթացող մարդու իրական մարմնացում ես: Հենց առաջին օրը, երբ քեզ տեսա, հասկացա, որ քո մեջ կեղծ ոչինիչ չկա, դու էներգիայով լի ես: Դու ուզում ես քո շրջապատի մարդկանց տեսնել ավելի լավը: Ոչ բոլորն են դիմացինին հաջողություններ կամենում, իսկ դու ամբողջ սրտով ցանկանում ես: Դու բոլորի ամենամեծ խրախուսողն ես: Դու ինձ ստիպում ես հպարտանալ, իմ հա՛յ քույրիկ»:





Հրուշն էլ իր հերթին, իր Instagram-յան միկրոբլոգում, տեղադրել է Քիմ Քարդաշյանի հրապարակած լուսանկարը ու դրան կից գրել է. «Միակ բանը, որ ուզում եմ ծննդյանս տարեդարձի առթիվ՝ սա է»:




© NEWS.am STYLE