Կարճ կիսաշրջազգեստով Տաթեւ Սարգսյանը՝ Թբիլիսիում

20:45   19 հուլիսի, 2018

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Այս անգամ Տաթեւը լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում ու story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ:



Հրապարակումներին կից արված նշումներից պարզ է դառնում, որ Տաթեւը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Լուսանկարներում դերասանուհին հանդես է եկել կարճ կիսաշրջագզեստով ու սպորտային ոճի վարդագույն վերնազգեստով: Նա ամբողջացրել է իր լուքը ամառային բարձրակրունկ սանդալներով:



Հիշեցնենք, որ ավելի վաղ իր լուսանկարներից մեկում դերասանուհին կրում էր սպիտակ վերնաշապիկ եւ ծաղկավոր կիսաշրջազգեստ: Լուսանկարն արված էր մեքենայի մեջ:

Այդ լուսանկարը Տաթեւի կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէր:





© NEWS.am STYLE