Մկրտիչ Արզումանյանը հիշել է «Չարի վերջը» (ֆոտո)

21:45   19 հուլիսի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանի (Մկո) Instagram-յան էջի հրապարակումները, կարծես, ապահովում են հետեւորդների ուրախ տրամադրությունը:

Հումորիստը հաճախ է անգամ ամենասովորական թվացող լուսանկարները համեմում յուրահատուկ ու ինքնատիպ մեկնաբանություններով, որոնց կողքով պարզապես հնարավոր չէ անտարբեր անցնել:

Այս անգամ հումորիստը իր  Instagram-յան  միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել, որում հանդես է եկել հետաքրքիր սանրվածքով: Լուսանկարում երեւում են նաեւ ծաղկամաններով բույսեր: Ամենահետաքրքիրը, ինչպես միշտ, Մկոյի մեկնաբանությունն է:



Լուսանկարին կից նա գրել է. «Էս ծառն իմն է»: Դե, հումորիստը վերջերս հաճախ է հիշում Հովհաննես Թումանյան «Չարի վերջը»:

Ավելի վաղ նա մի լուսանկար էր հրապարակել, որում պարզապես կանգնած էր ծառի մոտ:

Լուսանկարը կլիներ սովորական, եթե չլիներ հումորիստի՝ արդեն ավանդական դարձած յուրահատուկ գրառումը: Լուսանկարին կից նա գրել էր. «Այ դու կկու, հիմար կկու»:






© NEWS.am STYLE