Իննա Խոջամիրյանի հրապուրիչ լուսանկարները Հնդկական օվկիանոսի ափից

21:57   19 հուլիսի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանի Instagram-յան հրապարակումներից կարելի է ենթադրել, որ նա իր ամառային հանգիստն է վայելում:

Դերասանուհին հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակել: Հրապարակմանը կից արված նշումից պարզ է դառնում, որ Իննան գտնվում է Հնդկական օվկիանոսի ափերից մեկում:



Դերասանուհին նաեւ մեկնաբանել է իր հմայիչ լուսանկարները՝ գրելով. «Առաջինը, թե՞ երկրորդը՝ սա է խնդիրը»:

Օգտատերերից շատերը ընտրել են լուսանկարներից մեկը, իսկ ոմանց էլ ընտրությունը բավականին բարդ է թվացել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննա Խոջամիրյանն Instagram-ի իր էջում մեկ այլ լուսանկար էր հրապարակել:

Դերասանուհու տեղադրած լուսանկարն արված էր նավակի վրա: Իր հրապարակմանը կից Իննան ոչ մի մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE