Մոդել Էմիլի Ռատաժկովսկուն ու նրա ամուսնուն «բռնացրել են» Նյու Յորքում

22:57   19 հուլիսի, 2018

Աշխարհի ամենապահանջված մոդելներից Էմիլի Ռատաժկովսկին անգամ փողոցում չի կարողանում թաքցնել սերը ամուսնու` պրոդյուսեր-դերասան Սեբաստյան Բիրի նկատմամբ:

Զույգը անընդհատ համբուրվել ու գրկախառնվել է: Էմիլին գրկել է ամուսնուն, իսկ վերջինս շոյել է սուպերմոդելի վարսերը:



Մեկ այլ գրկախառնության համար Էմիլին նստել է հակահրդեհային հիդրանտի վրա:



Իսկ ինչ վերաբերում է հանդերձանքին, սուպերմոդելը մեկտեղել է հարմարավետությունն ու սեքսուալությունը՝ ընտրելով կարճ կիսատաբատ ու սպիտակ տոպ:



Մոդելը հաճախ ձեռքերը վեր է բարձրացրել, ինչի արդյունքում երեւացել է նրա սեւ ներքնազգեստը:



Սպորտային ոճում Էմիլին, իսկապես, անկրկնելի է, իսկ զույգը անզեն աչքով էլ շատ երջանիկ տեսք ունի:







                                                                                                   Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                Լուսանկարները՝ Theimagedirect



© NEWS.am STYLE