Ոչ մի ծխախոտ, թմրանյութ ու ոգելից․ 72-ամյա Շերը պատմել է, թե ինչու ինքը չի ծերանում

10:10   20 հուլիսի, 2018

Շերն իրոք ոճի կուռք է (ի դեպ՝ Քիմ Քարդաշյանը բազմիցս խոստովանել է, որ Շերը պատանեկության տարիներին Շերն իր իդեալն էր)։ 72 տարեկանում հայուհին հոյակապ տեսք ունի։

Օրերս հանրահայտ երգչուհին Լոնդոն է ժամանել, որտեղ ներկա է գտնվել Mamma Mia ֆիլմի երկրորդ մասին պրեմիերային (Շերը ֆիլմում կատարում է Ռուբի Շերիդանի՝ Դոննայի (Մերիլ Սթրիփ) մոր դերը)։

Շերը նույնիսկ հարցազրույց է տվել, որտեղ նշել է, որ չի ծերանում ճիշտ կենսակերպի շնորհիվ։

«Ես ոգելից չեմ խմում ու պատանեկության տարիներին էլ առանձնապես չեմ սիրել խմել, չեմ գործածել ու չեմ գործածում թմրանյութեր, չեմ ծխում, նաև հետևում եմ սննդակարգի, թեկուզ ես շատ եմ սիրում ուտել։ Ճիշտ է, ես շատ հաճախ եմ օգտվել պլաստիկ վիրաբույժների ծառայություններից, այդ հարցում չեմ կարող ստել։ Առհասարակ ես մեծահասակի բնավորություն չունեմ, ասես դեռ չեմ մեծացել ու մայրս, որը 92 տարեկան է, նույնպես այդպիսին է, իսկ տատիկս 85 տարեկանում ֆիթնես սրահ էր հաճախում, այնտեղ մինչև հիմա փակցված է նրա լուսանկարը, նա այդ հաստատության ամենատարեց հաճախորդուհին էր»,- նշել է հայուհին։

Ինչ վերաբերում է ֆիլմին, որտեղ Շերը կատարում է շվեդական հանրահայտ ABBA խմբի երգերը, ապա նա ասում է, որ իր համար շատ դժվար էր։

«Երբեք չեմ կարծել, որ նրանց երգերը կատարելն այդքան բարդ է։ Ես երգեցի, սարսափելի ստացվեց, գնացի աշխատեցի ինքս ինձ վրա ու հետո արդեն գերազանց կատարեցի իմ գործը։ Ինձ դուր է գալիս նկարահանվել ֆիլմերում, բայց ես կցանկանայի փորձել ուժերս որպես ռեժիսոր»,- նշել է հայուհին:

 


Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ REX, Shutterstock, Getty



© NEWS.am STYLE