Պատայայում բացվել է «Արեւելքի գույները» փառատոնը

21:18   23 մայիսի, 2013

Մայիսի 23-26-ը թայլանդական Պատայայում անցկացվելու է «Արեւելքի գույները» ամենամյա փառատոնը:

Ըստ Gooddays-ի, փառատոնի ընթացքում ելույթ կունենան տարբեր ժանրերում գործող տեղական կատարողներ: Փոքրիկների համար պատրաստվել է տիկնիկային թատրոն Ռայոնգից, որտեղ խաղում են հնագույն էսքիզներով վերականգնված մետրանոց խամաճիկներ: Թատրոնը եզակի է նաեւ նրանով, որ տիկնիկները ղեկավարում են բուդդայական վանականները:

Փառատոնին մասնակցում են երաժիշտներ եւ վաճառականներ տարբեր շրջաններից: Տեղադրված բազմերանգ տաղավարներում հնարավոր կլինի ցածր գներով ձեռք բերել հուշանվերներ, տեղական վարպետների աշխատանքներ՝ մետաքսից, կոշիկներից մինչեւ մանկական ապրանքներ եւ խաղալիքներ: Ֆերմերներն էկզոտիկ մրգեր կվաճառեն, կլինեն նաեւ թայլանդական ուտեստներով բազմաթիվ սեղաններ:



© NEWS.am STYLE