«Իմ էջի դռները միշտ բաց են ձեզ համար, դուրս եկեք» Գարիկ Մարտիրոսյանի կնոջը բարկացրել են

23:20   19 հուլիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կնոջ միկրոբլոգը Instagram-ում առանձնահատուկ է նրանով, որ նա հաճախ հումորային հրապարակումներ է անում: Հիմնականում նրա հումորը գնահատվում է, ու օգտատերերը ժպտալու եւս մեկ առիթ են ունենում, սակայն այս անգամ Ժաննա Լեւինային բարկացրել են:

Ժաննան իր լուսանկարներից մեկն է հրապարակել, որին կից գրել է. «Իմ միկրոբլոգը իմ վիրտուալ տունն է, ես ամեն բան անում եմ, որ իմ հյուրերն իրենց լավ զգան: Նրանք հիմնականում բարի, հումորով մարդիկ են ու ես շնորհակալ եմ նրանց իրենց մեկնաբանությունների ու ջերմ խոսքերի համար: Ես միշտ ամեն բան կարդում եմ ու գնահատում եմ ձեր կարծիքը, անգամ եթե համաձայն չեմ լինում դրա հետ:  Ցավոք, որքան շատ են հետեւորդները այնքան մեծ է հավանականությունը, որ էջիդ մասին կիմանան արնախում մարդիկ, որոնք մտնում են քո տուն ու ցուցումներ են տալիս, թե ամեն բան ինչպես պետք է լինի:




«Նրանք իրենց կեղտոտ ոտքերը դնում են սեղանին ու զվարճալի կամ համեղ ինչ-որ բան են պահանջում: Վերջ, արնախումների մեկնաբանությունները հեռացվելու են, իսկ իրենց էջերը արգելափակվելու են: Ես գովազդից որեւէ գումար չեմ ստանում ու չեմ վազում դրա հետեւից»,-շարունակել է Լեւինան:

Այնեւհետեւ Ժաննան ավելացրել է. «Չար մեկնաբանությունները չեն փոխում իմ կյանքը, ես ուղղակի չեմ ուզում իմ հումորով զվարճացնել վատ մարդկանց: Ուշադրություն, արնախումնե՛ր, դուք հնարավորություն ունեք լուռ հետեւել իմ հրապարակումներին, հետո բարձրաձայն որտեղ ուզում եք քննարկել իմ արտաքինը, ազգությունը, կյանքը: Իմ էջի դռները միշտ բաց են ձեզ համար. դուրս եկեք»:





© NEWS.am STYLE