Քայլի Ջենների «վարդագույն երանգներով էտյուդը»

00:25   20 հուլիսի, 2018

Առանց 20-ամյա Քայլի Ջենների նորաձեւության սիրահարների օրը օր չէ: Նորաթուխ մայրիկն ու հեռուստաաստղը նորաձեւություն է թելադրում աշխարհին, բիզնես ստեղծելու վառ օրինակ է ծառայում ու ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համատեղել այս բոլոր դերերը:

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը իր Instagram-յան միկրոբլոգում կիսվել է լուսանկարներվ, որտեղ նրա լուքը ամբողջովին վարդագույն է, իսկ աստղը, կարծես, «ճամպրուկային տրամադրության» մեջ է:



Թերեւս, հենց Քարդաշյան-Ջեններ ընտանիքից սկիզբ առավ այս մինիմալիստական ոճը, որը չես կոչի հասարակ, բայց եւ չես համարի շքեղ:

Քայլին ցույց է տվել նաեւ իր վարդագույն պայուսակն ու վարդագույն մատնահարդարումը:



Ավելի վաղ երիտասարդ բիզնես լեդիին տեսել էին Թրևիս Սքոթի հետ Նյու Յորքում։

Քայլին Fendi ապրանքանիշի մինի սեւ զգեստով էր ու, ինչպես միշտ, ցնցող տեսք ուներ:








                                                                        Լուսանկարները՝ Instagram, splashnews



© NEWS.am STYLE