Քիմ Քարդաշյանը՝ հողաթափերով ու գուլպաներով, Քլոեն՝ երկարաճիտ կոշիկներով․ Քարդաշյան քույրերը շոգ եղանակին դուրս են եկել զբոսնելու

12:10   20 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանը կարողանում է զարմացնել։ Լոս Անջելեսում 30 աստիճան շոգ է (իհարկե շոգ եղանակով Լոսը Երևանին դեռ չի հասնի) իսկ Քարդաշյան քույրերը որոշում են զուգված զարդարված ներկայանալ պապարացիներին ՝ գովազդելով Քանյե Ուեսթի նոր հավաքածուի արտադրանքը։

Ահա Քիմը՝ նա մարզական ոճն է ընտրել։

Ինչպես տատս կասեր՝ «մեռածի տապոչկեքը», այն էլ գուլպաներով։

Բանն այն է, որ 37-ամյա հայուհի հողաթափիկները երևի 150 դոլար արժեն, քանի որ դրանք Yeezy ապրանքանիշից են։

Սա էլ արդեն Քլոեն է, որը որոշել է, որ ամռան շոգին իդեալական կոշիկը երկարաճիտ կոշիկներն են։

Սա էլ 34-ամյա Քլոեն է, վատ չի վերականգնվել ծննդաբերությունից հետո:

39-ամյա Քորթնին, հավանաբար, ամենաադեկվատ տեսքն ունի )))

Քրոփ- թոփ ու կիսատաբատ, նաև ձեռքին՝ հայտնի ապրանքանիշի պայուսակը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE