«Ցանկանալով որոշակի արդյունքի հասնել՝ մարդիկ հաճախ են կատարում արարքներ, որոնք լրիվ հակառակ արդյունքն են ունենում»․ VARDA

13:12   20 հուլիսի, 2018

Ահա թե ինչի համար է NEWS.am STYLE-ը սիրում  VARDA-ին, որովհետև նա շատ անմիջական է, նա միշտ խոսում է անկեղծ ու միշտ շատ դիպուկ բաներ է ասում։ Պարուհին հիմար միջոցներով իր համար Instagram-ում բաժանորդների քանակ չի ապահովում, այլ հանգիստ զրուցում է իր օգտատերերի հետ տարբեր թեմաների շուրջ, ինչի համար նա իհարկե միայն հարգանքի է արժանի։51714

Օրինակ այս անգամ VARDA-ն հրապարակել էր լուսանկար, որի վրա նրան դժվար է անմիջապես ճանաչել))) ու մակագրել ահա այսպես․

«Մարդիկ հաճախ, ցանկանալով հասնել որոշակի արդյունքի, կատարում են արարքներ, որոնք լրիվ հակառակ արդյունքն են ունենում։

Պատկերացրեք, որ դուք կոլորիստ եք (մազերը ներկելու մասնագետ), Ձեր առաջ խնդիր կա ստանալ որոշակի գույն, ենթադրենք պլատինագույն բլոնդ, Դուք պետք է ոչ միայն ճիշտ բաղադրիչները ընտրեք, դրանց ճիշտ քանակությունը, այլև ներկը մազերի վրա պահելու ճիշտ ժամանակը․․․ Հակառակ դեպքում Դուք կստանաք զզվելի կարմիր երանգ․․․ Ինչո՞ւ եմ ասում այս ամենը։

Պարզապես ուզում եմ, որ Դուք մի քիչ զգույշ լինեք բաղադրիչների հարցում ու հիշեք կարմիր մազեր ստանալու ռիսկերի մասին»,- այսպես է լուսանկարը մակագրել հայուհին։

Հույս ունենք, որ շատերը այս խորհուրդը կլսեն, հատկապես մեր երկրի համար այս մրրկային ժամանակաշրջանում։



© NEWS.am STYLE