Անաստասիա Վոլոչկովան ներկայացել է թոփլես ու ցույց տվել նոր սիրեկանին

14:15   20 հուլիսի, 2018

Այ ինձ իրոք հետաքրքիր է, թե քանի մարդ է կարդալու այս լուրն ու ուղեղը լցնելու ավելորդ հիմարություններով, մինչ մեր երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, իսկ Երեւանում աղբակույտերը գարշահոտություն են տարածում, մինչդեռ Եթովպիայում աղբը էլեկտրաէներգիայի վերամշակելու գործարան են կառուցել։ Կարճ ասած՝ «հացի ու զվարճանքի» սկզբունքը կարծես ոչ ոք չի չեղարկել, դրա համար էլ խնդրեմ, վայելեք։

Անաստասիա Վոլոչկովան ներկայացել է թոփլես ու ցույց է տվել իր սիրեկանին։

Ռուս պարուհին հերթական անգամ ուղեւորվել է Թուրքիա հանգստանալու, որտեղից նա Instagram-ում հրապարակել է լուսանկար անծանոթ տղամարդու հետ, որին աստղի բաժանորդները միանգամից համարել են Նաստյայի նոր սիրեկանը։

Նաստյան որեւէ կերպ չի արձագանքել այդ մեկնաբանություններին՝ լուսանկարի մակագրության մեջ նշելով, որ իրենք գիշերում են հյուրանոցի թագավորական համարում (հավանաբար երկուսով շպագատ են իջնելու)։

Իսկ ավելի ուշ Վոլոչկովան թոփլես լուսանկար է հրապարակել։

«Երբ դուք հասնում եք տեղ, իսկ ուղեբեռը՝ ոչ․․․»,- այսպես է մակագրել լուսանկարը Նաստյան։



© NEWS.am STYLE