«Խենթի պես սիրում եմ… մարմնի ամեն մի միլիմետրը». Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու սիրառատ հոլովակն ու Վահիկի զգացմունքային գրառումը

14:31   20 հուլիսի, 2018

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը օրերս հանգիստն էր վայելում ամուսնու հետ: Զույգն այս անգամ նախընտրել էր ամառային հանգիստն անցկացնել Հունաստանում:

Գոհարն ու Վահիկն արդեն վերադարձել են հանգստից: Երեկ նրանք մասնակցել են ընկերներից մեկի հարսանյաց խնջույքին: Վահիկը նոր տեանյութ է հրապարակել Instagram-ում՝ կրկին ցուցադրելով Գոհարի հանդեպ իր սերը.

«Խենթի պես սիրում եմ… մարմնի ամեն մի միլիմետրը, ամեն մի վանդակը: Մաղթում եմ, որ բոլորն էլ գտնեն իրենց ճակատագրին»,-սիրառատ հոլովակին կից գրել է նա:



© NEWS.am STYLE