Մել Բիին եւ Գարի Մադաթյանին Լոս Անջելեսում միասին են «բռնացրել»

17:03   20 հուլիսի, 2018

Մել Բիին եւ Գարի Մադաթյանին միասին «բռնացրել» են Լոս Անջելեսի օդանավակայանում (ով գիտի՝ գուցե Հայաստան են թռչում, Գարին դեռ մայիսին էր խոստացել):

Spice Girls-ի 43-ամյա նախկին մենակատարին եւ նրա ոճաբանին նշանառության տակ են վերցրել պապարացիները:

Գարին առանձնապես չի ցանկացել լուսանկարվել, ուստի թղթակիցներին հաջողվել է ունենալ նրա միայն մեկ լուսանկար:

Իսկ Մել Բին խցիկների առաջ հանգիստ կեցվածք է ընդունել:

Ի դեպ, Մել Բին նույնպես մայիսին խոստացել էր, որ Հայաստան կգա, այնպես որ՝ շատ հնարավոր է, որ շուտով աստղերին տեսնենք Երեւանի կենտրոնում զբոսնելիս կամ Սեւանում լողալիս:



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE