37-ամյա Քրիստինա Ագիլերան ցույց է տվել որդու հետ հազվագյուտ լուսանկար

18:15   20 հուլիսի, 2018

37-ամյա Քրիստինա Ագիլերան ցույց է տվել որդու հետ հազվագյուտ լուսանկար։ Հայտնի երգչուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ցույց է տվել իր տասնամյա որդուն՝ Մաքսին։

Եվ ուշադրություն, դա առաջին անգամ է տեղի ունեցել (եթե հաշվի չառնենք, որ տղային տեսել ենք նաեւ աստղային մայրիկի միկրոբլոգում հրապարակված տեսանյութում)։

Երգչուհին որեւէ կերպ չի մեկնաբանել իր լուսանկարը։

Հիշեցնենք, որ Ագիլերայի որդու հայրը Ջորդան Բրեթմանն է, որի հետ երգչուհին վեց տարի ամուսնացած է եղել։ Իսկ հիմա երգչուհին քաղաքացիական ամուսնության մեջ է Մեթյու Ռաթլերի հետ, որը նրա դստեր՝ Սամմերի հայրն է։



© NEWS.am STYLE