48-ամյա Նաոմի Քեմփբելը՝ Նյու Յորքում ընթրիքի ժամանակ

19:25   20 հուլիսի, 2018

Այ մեր քաղաքում շոգ է, չէ՞։ Իհարկե, շոգ է, հիմա էլ արի Նաոմի Քեմբելի մասին ինչ-որ բան կարդա։ Ահա ես իսկապես չեմ հասկանում, այսօր մեր հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր տվել, ու ներկա գտնվող լրագրողներից ոչ մեկի մոտ նման միտք չէր ծագել, որ վարչապետին հորդորի հայկական քաղաքացիություն տալ Նաոմիին ու նրան նշանակել դեսպան ասենք Լոնդոնում։ Համենայն դեպս իմիջը բարձր մակարդակի վրա կլիներ։ Քեմփբելը հիմա նույնիսկ ավելի գեղեցիկ է, քան երիտասարդ տարիներին։

Մոդելին տեսել են Նյու Յորքում այն ժամանակ, երբ նա գնում էր հանդիպելու ընկերների հետ։

Նաոմին Christian Louboutin ապրանքանիշի կոշիկներով էր։

Ընկերների հետ ընթրիքի ժամանակ Քեմփբելը մի քիչ ծխել է, կերել, զրուցել (հաստատ ոչ մեր քաղաքական իրադրության մասին) ու հանգիստ  գնացել հյուրանոց։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE