Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել անուշիկ դստեր նոր լուսանկարը

20:35   20 հուլիսի, 2018

Reddit ու  Initialized Capital կայքի հիմնադիրը, ամերիկահայ ինտերնետ գործարար Ալեքսիս Օհանյանը վերջերս կարճատեւ այցով Հայաստանում էր: Իհարկե, բոլորս կցանկանայինք նրան ավելի երկար ժամանակով տեսնել հայրենի հողում, սակայն Ալեքսիսի այցը տեւեց ընդամենը 24 ժամ:

Լավ է, որ նրա Instagram-յան միկրոբլոգից ժամանակ առ ժամանակ հետեւորդները կարողանում են տեղեկություններ ստանալ, հետեւել Ալեքսիսի ու նրա ընտանիքի առօրյային:

Այս անգամ Ալեքսիս Օհանյանը իր միկրոբլոգում կիսվել է մի լուսանկարով, որում երեւում է նրա անուշիկ դուստրը՝ փոքրիկ Օլիմպիան: Լուսանկարում երեխան նայում է մի շնիկի:



«Օլիմպիան նրան շատ է սիրում, բայց դեռ լավ չի հասկանում, թե ինչպես պիտի խաղա հետը»:

Ավելի վաղ, մանկության հուշերի կծիկը քանդելով, Ալեքսիսը վերհիշել էր մի հետաքրքիր դրվագ: Նա  Instagram-ում մանկության լուսանկար էր հրապարակել, որտեղ ինքը ստվարաթղթե գնացքի մեջ էր եւ առյուծի հանդերձանքով: 



Նա մեկնաբանել էր լուսանկարը՝ դրան կից գրելով. «Իմ ընտանիքը այն ժամանակ գումար էր խնայում խաղալիքներս, կոստյումներս ստվարաթղթից պատրաստելով: Այդ ստվարաթղթերը նրանք խանութներից էին վերցնում: Այս լուսանկարում ես հպարտորեն ցույց եմ տալիս առյուծի հանդերձանքս ստվարաթղթե գնացքի միջից  (Երեւի «Դամբո» մուլտֆիլմի գնացքն է): Իմ դիզայներական հմտությունները ես ցույց էի տվել ստվարաթղթի վրա նկարելով:  Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես մտքում պահել եմ այս գնացքի պատրանքը, որը, անկեղծ ասած, ավելի լավ տեսք ուներ, քան իրական գնացքը: Նույնիսկ հայրիկս էր «գրողը տանի» հայացքով նայում դրան…»:



© NEWS.am STYLE