«Քույրե՜ր». Քիմ Քարդաշյանի ջերմ լուսանկարը իր քույրերի հետ

22:15   20 հուլիսի, 2018

Քարդաշյան-Ջեններ գերդաստանում բոլորը միշտ շատ զբաղված են, սակայն, անկախ զբաղվածությունից ու երբեմն ծագող հակասություններից, նրանց ընտանիքը միշտ ցույց է տվել, թե որքան միավորված է:

Այս անգամ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-յան միկրոբլոգում կիսվել է մի լուսանկարով, որտեղ երեւում են նրա քույրերից երկուսը՝ Քորթնին ու Քենդալը:



Լուսանկարում Քորթնին ու Քիմը ցույց են տալիս տարածված Viva ժեստը, որը նշանակում է «հաղթանակ», «խաղաղություն», իսկ Քենդալը մեքենայի ետնամասում նստած ժպտում է տեսախցիկին:

«Քույրե՜ր»,- մեկնաբանել է լուսանկարը 37-ամյա աստղը:

Ավելի վաղ Քիմը  Instagram-ի եւ Twitter-ի իր էջերում նոր լուսանկարներ էր հրապարակել՝ աջակցելու իր հավաքածուին, որն անյքան հանրաճանաչ է, որ վաճառվում է ինտերնետային հարթակում անմիջապես օնլայն:



© NEWS.am STYLE