Մկրտիչ Արզումանյանը լավ նորություն ունի

20:55   20 հուլիսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը իր Instagram-ի միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որի միջոցով երկրպագուներին ու հետեւորդներին հայտնել է, որ սկսվել են նոր, արկածային կինոկատակերգության նկարահանումները։

Նա մեկնաբանել է հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Բա չիմացաք… Այսօր, էս ամառվա տժժ շոգին սկսեցինք նոր արկածային կինոկատակերգության նկարահանումները։ Հաջողություն եմ մաղթում մեր ստեղծագործական թիմին»:



Ավելի վաղ հումորիստը իր  Instagram-յան  միկրոբլոգում մի լուսանկար էր հրապարակել, որում հանդես էր եկել հետաքրքիր սանրվածքով:

Լուսանկարում երեւում էին նաեւ ծաղկամաններով բույսեր: Ամենահետաքրքիրը, ինչպես միշտ, Մկոյի մեկնաբանությունն էր: Լուսանկարին կից նա գրել էր. «Էս ծառն իմն է»:

Դե, հումորիստը վերջերս հաճախ է հիշում Հովհաննես Թումանյան «Չարի վերջը»:






© NEWS.am STYLE