Էմիլի Ռատաժկովսկու եւ նրա ամուսնու կրքոտ համբույրը

21:45   20 հուլիսի, 2018

Էմիլի Ռատաժկովսկին չի խնայում իր երկրպագուներին: Մեկ նա բիկինիով կրքոտ լուսանկարներ է հրապարակում, մեկ ներկայանում է թեժ պարով, մեկ զարդարում է Նյու Յորքի փողոցները իր ներկայությամբ:

Ավելի վաղ ներկայացրել էինք, թե ինչպես է պայծառ դեղինը էլ ավելի գեղեցկացնում սուպերմոդելին, սակայն նա այդքանով չի սահմանափակվում:



Իր Instagram-յան միկրոբլոգի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ, Էմիլին հրապարակել է մի լուսանկար, որում 27-ամյա գեղեցկուհու ամուսինը ցույց է տալիս նրա հանդեպ իր սերը:

Էմիլին որեւէ կերպ չի մակագրել սիրառատ լուսանկարը:

Թերեւս, ինչպես Էմիլիի երկրպագուներին, այնպես էլ նրա ամուսնուն անտարբեր չի թողել մոդելի ընտրած թափանցիկ հանդերձանքը:



© NEWS.am STYLE