Թեյլոր Սվիֆթին դատի են տվել

10:10   21 հուլիսի, 2018

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը անախորժ պատմության մեջ է հայտնվել, որտեղից նա ստիպված է լինելու զգուշորեն դուրս գալ, որպեսզի չփչացնի անմեղ աղջկա իր իմիջը։ Եվ այսպես, եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։

TMZ-ը հայտնում է, որ Թեյլորը հեռախոսային խաղ- հավելված էր ստեղծել՝ The Swift Life անունով։ Իսկ համակարգչային ֆիրման, որը 2007-ից կրում է SwiftLife անվանումը, պնդում է, որ Թեյլորն այդ հավելվածն իրենից է գողացել։

SwiftLife-ը այնպիսի ընկերություն է, որը մեկ մարդուց է բաղկացած, սեփականատերն էլ Պատրիկ Բենոբն է, որը պնդում է, որ իր հետ ոչ ոք կապ չի հաստատել, երգչուհու ներկայացուցիչներն անգամ չեն զանգահարել ու չեն նախազգուշացրել որ մտադիր են օգտագործել ընկերության անվանումը։ Պատրիկը վստահ է, որ Թեյլորի թիմը հասկանում է, որ սխալ է գործել, այնպես որ երգչուհին ստիպված է «գողության» համար հատուցել։

Փաթրիքը հայտնում  է, որ Սվիֆթի պատճառով իր ընկերությունը լրջորեն տուժել է, նա [email protected] հասցեով հազարավոր նամակներ է ստանում մարդկանցից, որոնք շփոթում են նրա ընկերությունը Թեյլորի ընկերության հետ։

 

Լուսանկարները՝ SplashNews, Mega



© NEWS.am STYLE