Ջորջ Քլունին նկարահանման հարթակ է վերադարձել վթարից հետո

12:11   21 հուլիսի, 2018

Ջորջ Քլունին պարզապես ֆենոմեն է։ Ուրախ ու հաջողակ, այլ կերպ չես կարող բնութագրել 57-ամյա դերասանին։

Ջորջ ու Ամալ Քլունիները հիմա Իտալիայում են գտնվում, որտեղ Սարդինիայում Քլունին նկարահանվում է Catch 22 սերիալում (Ջորջ Քլունին այս սերիալի միաժամանակ եւ դերասանն է , եւ ռեժիսորը, այն նկարահանվում է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի «Հնարք 22» վեպի մոտիվներով)։

Այդ սերիալը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիայում իրենց ծառայությունը կրող ԱՄՆ ՌՕՈւ օդաչուների կյանքի մասին։

Անցած շաբաթ Ջորջ Քլունին վթարի մեջ էր ընկել, երբ իր սկուտերով գնում էր նկարահանման հարթակ։

Նրան հիվանդանոց էին տեղափոխել ոտքերի, ձեռքերի ու ազդրերի վնասվածքներով։ Դերասանին հիվանդանոցից տուն էր տարել կինը՝ Ամալ Քլունին:

Մեկ օր անց դերասանին դուրս էին գրել հիվանդանոցից ու նրան ու կնոջը միասին տեսել էին, երբ նրանք իրենց օդանավով Միլան էին ուղեւորվում։

Ինչպես գրում է TMZ-ը  Ջորջ Քլունին նկարահանման հարթակ է վերադարձել  վթարից հետո, դե իսկ տեղի պապարացիները չեն քնում:

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE