Ջիջի Հադիդի վառ street style-ը Նյու Յորքում

22:55   20 հուլիսի, 2018

23-ամյա Ջիջի Հադիդը աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկն է: Նա մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում ու իր լուքերով նորաձեւություն է թելադրում աշխարհին:

Այս անգամ մոդելին տեսել են Նյու Յորքում ու նա, իսկապես, տպավորիչ տեսք է ունեցել: Ջիջին ընտրել է ջինսե տաբատ, որը համադրել է նարնջագույն տոպի հետ՝ զարդարված օրգանզա տեսակի կտորից պատրաստված լայն թեւքերով:



Մոդելը ամբողջացրել է կերպարը նարնջագույն  նավակ սանդալներով՝ զարդարված յուրահատուկ փայտե կրունկներով, ու վառ մինի պայուսակով, որը փոքրիկ տուփ է հիշեցրել:



Ջիջին, ինչպես միշտ, դիմահարդարմամբ շեշտել է աչքերի ձեւը, ընդգծել է այտոսկրերը, իսկ վարսերը ազատորեն թափված են եղել ուսերին:









                                                                                                    Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                     Լուսանկարները՝ Splashnews



© NEWS.am STYLE