«Ամոթխած» Քիմ Քարդաշյանի նոր կրքոտ կերպարը բիկինիով

23:20   20 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանը, կարծես, վերջնականապես որոշել է խելքահան անել իր հետեւորդ-երկրպագուներին:

Հեռուստաաստղը իր կրքոտ լուսանկարներով էլ ավելի է թեժացնում առանց այդ էլ անտանելի ամառային տապը:

Այս անգամ
37-ամյա աստղը  Instagram-ի  իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում ներկայացել է ճերմակ բիկինիով:



«
Ես իսկապես ամաչում եմ»,-մեկնաբանել է գայթակղիչ լուսանկարը հեռուստաաստղը:

Դե ինչ, նկատեցի՞ք լուսանկարի հետնամասի գեղեցիկ բնապատկերը:

Ավելի վաղ հեռուստաաստղը ժամանակ էր անցկացրել քույրերի՝ Քորթնիի ու Քենդալի հետ: Լուսանկարում Քորթնին ու Քիմը ցույց էին տալիս տարածված Viva ժեստը, որը նշանակում է «հաղթանակ», «խաղաղություն», իսկ Քենդալը մեքենայի ետնամասում նստած ժպտում էր  տեսախցիկին:

«Քույրե՜ր»,- մեկնաբանել էր լուսանկարը սկանդալային աստղը:



© NEWS.am STYLE