Գայթակղիչ Ռիտա Օրայի «իսպանական կրքերը»

23:47   20 հուլիսի, 2018

Բրիտանացի երգչուհի եւ դերասանուհի Ռիտա Օրան Instagram-ում իր հետևորդների դատին է ներկայացրել նոր լուսանկարներ Իսպանիայից:

Երգչուհին ներկայացել է ոսկեգույն, մետալիկ էֆեկտով լողազգեստով ու իր այդքան սիրած, թրենդային արեւային ակնոցով:





Լուսանկարներից մեկում 27-ամյա երգչուհին նավի վրա պառկած արեւային լոգանք է ընդունում՝ ցույց տալով գեղեցիկ կազմվածքը:



«Ամառային տրամադրություն»,-հրապարակմանը կից գրել է 13 մլն. հետեւորդ ունեցող աստղը:

Ռիտան նաեւ իրեն փորձել է իսպանուհու դերում՝ ներկայանալով իսպանական կոլորիտին այդքան բնորոշ գույնզգույն, լայն թեւքերով հանդերձանքով ու կլոր, մեծ ականջօղերով:



Երեւում է՝ Ռիտան հետեւել է Instagram-ի օգտատերերի ու երկրպագուների խորհրդին ու վերդարձրել է իր շեկ վարսերը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ներկայացել էր վառ գունավորմամբ վարսերով ու իր հրապարակման մեջ «դեղձի կոկտեյլ էր առաջարկում ցանկացողներին»: 



© NEWS.am STYLE