Քորթնի ու Քիմ Քարդաշյանների «համեղ» լուսանկարը

00:25   21 հուլիսի, 2018

Հաճախ, երբ մենք հետեւում ենք համաշխարհային աստղերի կյանքին, մեզ թվում է, որ նրանք երբեք ռիսկի չեն ենթարկում իրենց իդեալական կազմվածքը:

Թվում է՝ նրանք տանջանքների գնով են հասնում այն արդյունքին, որի ականատեսը լինում ենք մենք:

Սակայն Քարդաշյան քույրերից ավագի՝ Քորթնիի հրապարակած լուսանկարից կարելի է եզրակացնել, որ աստղերը մեզնից ոչ պակաս են իրենց «երես տալիս» քաղցրավենիքով:



Քորթնի Քարդաշյանի հրապարակած վառ ու գունեղ լուսանկարում Քիմը վարդագույն վարսերվ է, իսկ Քորթնին պատրաստվում է վայելել մի մեծ բաժին պաղպաղակ:

Ինչպես պարզ է դառնում Քորթնիի մեկնաբանությունից, հայուհին մասնակցելու է քաղցրավենիքի խանութի բացման արարողությանը: Նա հատուկ նշել է, որ Քիմի այցը ծրագրում ներառված չէ:

Ավելի վաղ Քիմը իր Instagram-յան միկրոբլոգում կիսվել էր մի լուսանկարով, որտեղ երեւում էին նրա քույրերից երկուսը՝ Քորթնին ու Քենդալը:

Լուսանկարում Քորթնին ու Քիմը ցույց էին տալիս տարածված Viva ժեստը, որը նշանակում է «հաղթանակ», «խաղաղություն», իսկ Քենդալը մեքենայի ետնամասում նստած ժպտում էր տեսախցիկին:



© NEWS.am STYLE