Քարդի Բիի ամուսնուն՝ ռեփեր Offset-ին կալանավորել են

09:32   21 հուլիսի, 2018

Այս ինչ անհանգիստ մարդիկ են այս ռեփերները, ինչպես կարելի է լինել այդքան խելացի, այդքան միլիոններ վաստակել իրենց երաժշտության շնորհիվ ու միաժամանակ՝ այդքան ապուշ, որ մշտապես հայտնվեն ճաղերի ետևում իրենց հիմար վարքագծի պատճառով։ Ռեփեր Offset-ը, որը Քարդի Բիի ամուսինն է, ձերբակալվել է ամերիկյան Ջորջիա նահանգի ոստիկանության կողմից զենք ու մարիխուանա ապօրինի պահելու համար, հայտնում է TMZ-ը։

Երաժիշտը, որը երկուշաբթի պետք է շրջագայության մեկներ Դրեյքի հետ,  բանտարկվել է ու սպասում է դատավարությանը։

Ոստիկանությունը ռեփերի մեքենան կանգնեցրել է մայրուղու վրա, նկատելով, որ այն մի տեսակ տարօրինակ է շարժվում։ Ամբողջովին մգեցված ապակիներով ամենագնացում ոստիկանները հայտնաբերել են հրազեն ու մարիխուանա։

Այ դու հիմար, մինչդեռ ընդամենը երկու շաբաթ առաջ Քարդի Բին ու ռեփերը դուստր էին ունեցել։

Նշում են, որ երգչին մեղադրանք են առաջադրելու չորս կետով, մասնավորապես մարիխուանայի պահման համար։  



© NEWS.am STYLE