VARDA-ն ցույց է տվել իր սիրելի վարժությունները

14:03   21 հուլիսի, 2018

Վերջերս NEWS.am STYLE-ը VARDA-ի միկրոբլոգում դիտում էր մի տեսանյութ, որտեղ հայուհին յոթ անգամ ձգվեց մարզաձողի վրա, ընդ որում իսկապես ամբողջ մարմնով ձգվում էր։ Մենք որոշեցինք մայրաքաղաքի մարզասրահներից մեկում պարզել, թե քանի անգամ են ձգվում մեր աղջիկները (առավելագույնը երեք անգամ) ու տղաները (առավելագույնը ՝7-8 անգամ)։ Այնպես որ օրինակ վերցրեք VARDA-ից, նա միս չի ուտում, հոյակապ վմարզաիճակում է գտնվում ու մարզվում է, այլ ոչ թե նստած շաուրմա ուտում Հյուսիսային պրոսպեկտում ու իր կոկտեյլների լուսանկարները հրապարակում, ինչպես մեր գեղեցկուհիներն են անում։

Ահա, տեսեք հայուհին տեսագրությունը

«Դուք խնդրել էիք ցույց տալ իմ սիրելի վարժությունները մարզասրահում։ Ահա մի սերիա մարզասրահում, որը բաղկացած է երեք վարժություններից, դրանք ես անում են այն օրերին, երբ մարզում եմ մարմնիս ներքևի մասը։ 15 անգամ կրկնում եմ վարժությունը, առաջինի համար 55 կգ  քաշով, իսկ երկրորդի ու երրորդի համար՝ 25 կգ։ Տեսանյութով չես կարող փոխանցել, որ բարդ է, բայց դրանք իրոք բարդ վարժություններ են ու շատ արդյունավետ։

Կարևոր է կենտրոնանալ մկանների աշխատանքի վրա ու գոտկատեղը չբարձրացնել երկրորդ ու երրորդ վարժության ժամանակ։ P.S Օպերատորը նաև մարզիչս է»,- մակագրել է տեսանյութն իր Instagram-ում VARDA-ն։

Ռեսպեկտ VARDA-ին ․․․



© NEWS.am STYLE