Բեյոնսեն ու Ջեյ Զին երեխաների հետ հանգստանում են Իտալիայում

16:12   21 հուլիսի, 2018

Բեյոնսեն շարունակում է իր On The Run 2 tour  համաշխարհային համերգային շրջագայությունը: Երգչուհին հիմա համերգներ է տալիս Եվրոպայում իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։ Իսկ ազատ ժամանակ  (փաստորեն նման բան էլ է լինում)  նա հանգստանում է Իտալիայում։

Այս անգամ 36-ամյա երգչուհուն պապարացիները տեսել են ամուսնու, դստեր՝ Բլյու Այվիի ու երկվորյակների՝ Ռումիի ու Սերի հետ զբոսանավով ջրային զբոսանք կատարելիս։

Ի դեպ,  երեխաների մասին, որոնք, ինչպես ասում են,  մեր կյանքի ծաղիկներն են)))

Ֆանատները վստահեցնում են, որ Բեյոնսեն չորրորդ երեխայով է հղի։

 


© NEWS.am STYLE