Դարթ Վեյդերը կինոյի պատմության մեջ լավագույն չարագործն է

20:11   21 հուլիսի, 2018

Դարթ Վեյյդերը լավագույն չարագործն է կինոյի պատմության մեջ։ Այս մասին է վկայում այն հարցումը, որը հրապարակել էր The Hollywood Reporter պարբերականը։ Ամսագիրը հարցում է իրականացրել ամերիկյան կինոինդուստրիայում աշխատող հազար մարդու շրջանում ու հրապարակել կինեմատոգրաֆի պատմության մեջ 25 լավագույն չարագործների վարկանիշը։

Առաջին տեղում «Աստղային պատերազմների»  «հակահերոս» Դարթ Վեյդերն է։

Երկրորդ տեղում «Գառների լռությունը» ֆիլմի չարագործ Հանիբալ Լեկտերն է։

Առաջին եռյակը եզրափակում է  «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմից Արևմուտքի չար կախարդուհին։

Չորրորդ տեղում «Խավարի ասպետը» ֆիլմի հակահերոս Ջոքերն է։

Հինգերորդ տեղում է հայտնվել բուժքույր Միդրեդ Ռեթչելը «Թռիչք կկվի բնի վրա» ֆիլմից։ Վարկանիշում տեղ են գտել նաև Թոնի Մոնտանան, Մայքլ Կարլեոնեն, Վիլդերմորն  ու նույնիսկ Տերմինատորը։



© NEWS.am STYLE