«Ինչպե՞ս է Ձեզ վրա ազդում սիրելի տղամարդու քննադատությունը»․ VARDA

18:15   21 հուլիսի, 2018

VARDA-ն շարունակում է իր Instagram-ում բաժանորդների հետ կիսել իր մտքերն ու դատողությունները։ Այս անգամ հայուհին դարձյալ անդրադարձել է անձնական հարաբերությունների թեմային։

«Վաղուց ես ձեզ հետ մտքեր չեմ փոխանակել։ Շատերին տարօրինակ են թվում չամուսնացած կնոջ դատողությունները հարաբերությունների մասին, բայց նախ ես եղել եմ ամուսնացած, երկորրդ՝ ես շփվում եմ մեծ քանակությամբ ամուսնացած կանանց հետ ու նրանք ինձ վստահում են իրենց ապրումներն ու պատմում են իրենց մտավախությունների մասին․․․

Ու ես մտածեցի, որ եթե ես որոշ պատմություններ պատմեմ, առանց անունները նշելու, դա կօգնի տղամարդկանց ավելի լավ հասկանալ մեզ, կանանց, չնայած մեզ ամենևին պետք չէ, որ դուք մեզ հասկանաք, մեզ պետք է, որ դուք պարզապես սիրեք մեզ, անկախ ամեն ինչից։

Ու առաջին թեման, որը ես ուզում եմ քննարկել, «քննադատությունն է»։ Տղամարդիկ, եթե կողմ եք, նշան արեք։

Աղջիկներ, իսկ դուք ձեր մեկնաբանություններում ինձ գրեք, թե ինչպես է ձեզ վրա ազդում քննադատությունը ձեր սիրելի տղամարդու կողմից»։

 



© NEWS.am STYLE