Ռոք խումբ U2. աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտները

14:18   22 հուլիսի, 2018

Billboard-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը, որը գլխավորել է U2 ռոք խումբը: Իռլանդացիների խումբը, որը գլխավորում է Բոնոն, անցած տարվա ընթացքում վաստակել է 54,4 մլն. դոլար:

Նրանց վաստակի մեծ մասը գոյացել է Joshua Tree Tour համերգային շրջագայությունների եկամտից:



Երկրորդ տեղը զբաղեցրել է կանտրի երգիչ Գարտ Բրուքսը, որը վաստայել է 52,2 մլն. դոլար:

Եռյակը եզրափակել է Metallica  խումբը՝ 43,3 մլն. դոլար եկամուտով:



Առաջին տասնյակում տեղ են գրավել Բրունո Մարսը  (40,7 մլն), Էդ Շիրանը (31,3 մլն), Լեդի Գագան (29,7 մլն), Բիլլի Ջոյլը  (29,2 մլն), Guns N' Roses խումբը (27,8 մլն), Pink Floyd խմբի նախկին անդամ Ռոջեր Ուոթերսը  (27,2 մլն) ու Coldplay խումբը (26,5 մլն):



Բոլոր երաժիշտների ու երգիչների հոնորարի մեծ մասը գոյացել է համերգներից ստացած եկամտի արդյունքում: Ցուցակում ընդամենը երկուսն են եղել, ովքեր համերգային շրջագայություն չեն ունեցել 2017-ին. ռեփեր Դրեյքը, որը 8,6 մլն. է վաստակել ինտերնետային հարթակում իր երգերը ունկնդրողների շնորհիվ, ու երգչուհի Թայլոր Սվիֆթը, ով 5 մլն. Է վաստակել ալբոմների վաճառքից:




© NEWS.am STYLE