«Ոսկե» Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Pusha T-ի հարսանիքի պատվավոր հյուրեր

17:35   22 հուլիսի, 2018

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի story բաժնում տեղադրել է մի քանի կարճ հոլովակներ, որոնցում ասում է, որ ինքն ու ամուսինը՝ Քանյեն, պատրաստվում են մասնակցել ռեփեր Pusha T-ի հարսանեկան խնջույքի:

Քիմը իր հրապարակած հոլովակներից մեկում ցույց է տվել ոսկեգույն շքեղ ու փայլուն հանդերձանքը, որն ամբողջացրել է հեռախոսի տեսք ունեցող յուրօրինակ պայուսակով:



Իսկ Քանյեն դասական կոստյումով է եղել ու ընդամենը մի պահ է երեւացել կադրում:



Այնուհետեւ Քիմը ավելի մոտիկից է ցույց տվել հեռախոս-պայուսակը, որը, կարծես. փայլուն զգեստի շարունակությունը լիներ:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը իր կրքոտ լուսանկարներով էլ ավելի էր թեժացնում առանց այդ էլ անտանելի ամառային տապը:

37-ամյա աստղը  Instagram-ի  իր միկրոբլոգում հրապարակել էր մի լուսանկար, որում ներկայացել է ճերմակ բիկինիով: 



© NEWS.am STYLE