Շքեղ հանդերձանքով Տաթեւ Սարգսյանն ու Շուշան Երիցյանը

18:35   22 հուլիսի, 2018

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում հրապուրիչ սելֆիներ ու լուսանկարները, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր:

Տաթեւը երբեմն նաեւ հրապարակում է իր եւ մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի լուսանկարներից:

Այս անգամ Instagram-յան իր միկրոբլոգում Տաթեւի ցույց տված լուսանկարում ինքն ու Շուշանը շքեղ տեսք ունեն երկարափեշ զգեստներով: Հեշթեգի միջոցով դերասանուհին մեկնաբանել է իր հրապարակումը՝ անգլերեն լեզվով գրելով. «ավելին, քան գեղեցիկ»:



Տաթեւն օգտագործել է նաեւ «լավագույն ընկեր», «ամառ», «հիշողություններ» հեշթեգների անգլալեզու տարբերակները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել իր միկրոբլոգում ու story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ: Լուսանկարներում դերասանուհին հանդես է եկել կարճ կիսաշրջագզեստով ու սպորտային ոճի վարդագույն վերնազգեստով: Նա ամբողջացրել է իր լուքը ամառային բարձրակրունկ սանդալներով: 



© NEWS.am STYLE