Նուրբ կերպարով Քայլի Ջենները ժամանել է Փարիզ

20:55   22 հուլիսի, 2018

20-ամյա Քայլի Ջենները, լինելով Քարդաշյան-Ջեններ գերդաստանի անդամ, մշտապես շարժում է հանրության հետաքրքրությունը: Երկրպագուների համար նրա ցանկացած քայլը իրադարձություն է:

Այս անգամ Քայլիին տեսել են Փարիզում, ուր նա ժամանել է Lollapalooza ամենամյա երաժշտական փառատոնին ելույթ ունեցող սիրելիին՝ Թրեւիս Սքոթին խրախուսելու համար:



Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը նուրբ տեսք է ունեցել ու հպարտորեն ցույց է տվել շուրթերը՝ դրանք լցանյութերից ազատելուց հետ: Տեսախցիկները ֆիքսել են բիզնես-լեդիին, երբ նա դուրս է եկել հյուրանոցից:



Քայլին նախընտրել է հարմարավետ հանդերձանք՝ ընտրելով կարճ, մարմինն ընդգրկող կիսաշրջազգեստ, որը համադրել է հարմարավետ սպիտակ սպորտային կոշիկների հետ:



Աստղի դիմահարդարումը նուրբ է եղել, իսկ վարսերը հավաքված:










                                                                                                               Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                                      Լուսանկարներ՝ BackGrid



© NEWS.am STYLE