Պատանդ են վերցրել, 800 հազար դոլար գողացել, հիվանդանոցում է հայտնվել․ ռեփեր Tekashi69 –ի վրա Բրուքլինում հարձակվել են

10:11   23 հուլիսի, 2018

Տարօրինակ մարդիկ են այս նորահայտ ռեփերները։ Իրենց երգերում բղավում են, որ իրենք ամենահզորն են, դեմքերին դաջվածք են անում, հետաքրքիր սանրվածքներ անում, համարձակ արտահայտություններով խոսում, զենքերով նկարահանվում տեսահոլովակներում, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ նրանք իսկական ապուշներ են։

Երիտասարդները շատ են երկրպագում ռեփեր Tekashi69-ին, և ահա հենց այդ ռեփերն էլ հայտնվել է անախորժ պատմության մեջ, որը փորձում է կոծկել, քանի որ այդ հիմարին բառիս բուն իմաստով նվաստացրել են։

Կարճ ասած՝ լրատվամիջոցների ու իր  ընկերների համար ռեփերի վարկածով, որպեսզի նրան հիմար չհամարեն, քանի որ այդ սրիկան ամենուրեք հայտարարում է, որ ինքն այնքան հզոր է, որ որևէ մեկին խորհուրդ չի տալիս կապվել իր հետ, ռեփերը հետևյալն է պատմել - երբ ինքն ընկերոջ հետ նստած էր մեքենայում ու սպասում էր մինչ լուսացույցի կարմիր լույսը փոխարինվի կանաչով, ինչ–որ մեկը ետևից բախվել է նրանց մեքենային, երկու անհայտ անձիք բացել են նրանց մեքենայի դուռը, առևանգել մեքենան, ատրճանակի սպառնալիքով պատանդ  վերցրել ռեփերին։

Այնուհետև հանցագործները գնացել են նրա տուն,  երաժիշտը կանչել է սպասուհուն ու ասել, որ նա բերի բոլոր զարդերը, որոնք կան տանը, ինչն էլ հենց արել է նա։ Հետո ռեփերը ոստիկաններին հայտնել է, որ իրեն հաջողվել է փախչել ու այդ միջադեպի մասին հայտնել ոստիկանությանը։ Սակայն չգիտես ինչու երբ ոստիկանությունը սկսել է մանրամասները պարզել, ռեփերը սկսել է խճճվել իր ցուցմունքներում ու ի վերջո հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ։ Հետո Tekashi-ն հիվանդանոց է գնացել։

Սակայն TMZ –ի ամենագո պապարացիները փորփրել են ու պարզել, թե ինչպես են խաբել նորահայտ ռեփերին, որին այդքան սիրում են դեռատի աղջիկները։

Պարզվում է, որ ռեփերը Բրուքլինում իր նոր տեսահոլովակն էր նկարահանում ու աշխատանքն ավարտել էր առավոտյան ժամը 4-ին։ Նա որոշել է տուն գնալ, բայց ճանապարհին, երբ ավտոկայանատեղիից դուրս էր գալիս՝ մեկ այլ մեքենա արգելափակել է ճանապարհը։ Մեքենայից դուրս են եկել երեք դիմակավոր մարդիկ, ատրճանակով սպառնալով ռեփերին հանել են մեքենայից ու խլացրել նրան։ Ռեփերն ուշքի է եկել մեքենայի ետևի նստատեղի վրա, իսկ գողերը նրան ասել են, որ կսպանեն նրան, եթե նա իրենց չտա բոլոր զարդերն ու փողերը։

Հետո նրանք գնացել են ռեփերի տուն, մեկը մնացել է մեքենայում նստած, իսկ երկուսը գնացել են ռեփերի տուն, որտեղից թալանել են 750 հազար դոլարի զարդեր, ու մոտ 20 հազար դոլար կանխիկ գումար։ Ի դեպ, տանն էին ռեփերի երեխան ու երեխայի մայրը, բայց նրանք բարեբախտաբար չեն տուժել։ Հետո գողերն ու ռեփերը միասին դուրս են եկել տնից։

Ռեփերին այնուհետև հաջողվել է ճանապարհին բացել մեքենայի դուռն ու ցատկել, գողերից մեկը սկսել է հետապնդել նրան, բայց շուտով, վախենալով, որ ոստիկանները կբռնեն իրեն, նա փախել է։ Ռեփերը կանգնեցրել է պատահական անցորդներին ու խնդրել զանգահարել 911։ Ռեփերի համար շտապ օգնության մեքենա են կանչել ու նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ նա գտնվում է հիմա։



© NEWS.am STYLE