«Երջանկությունը կարող է ամբողջական լինել միայն այն ժամանակ, երբ շուրջը բոլորը իրենց երջանիկ են զգում». VARDA

11:44   23 հուլիսի, 2018

Երկուշաբթի պարուհու փիլիսոփայական մտքերը մեզ հաստատ չեն խանգարի, նույնիսկ կօգնեն։ Եվ այսպես, VARDA-ն իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցից մեկը մակագրել է հետևյալ կերպ․ «Երջանկությունը կարող է ամբողջական լինել միայն այն ժամանակ, երբ շուրջը բոլորն իրենց երջանիկ են զգում»։

Եթե անկեղծ՝ VARDA-ի պոզիտիվը հենց այն է, ինչ մեզնից շատերին պետք է այս պահին, քանի որ մեր ծանոթներից շատերը այս կամ այն թեմաներով վիճում են Facebook-ում, վիրավորում իրար, ու անկեղծ ասած՝ նեգատիվն արդեն անցել է բոլոր հնարավոր սահմանները, գուցե մենք իրոք լսենք պարուհու խորհուրդը։

«Վաղուց ես ձեզ հետ մտքեր չեմ փոխանակել։ Շատերին տարօրինակ են թվում չամուսնացած կնոջ դատողությունները հարաբերությունների մասին, բայց նախ ես եղել եմ ամուսնացած, երկորրդ՝ ես շփվում եմ մեծ քանակությամբ ամուսնացած կանանց հետ ու նրանք ինձ վստահում են իրենց ապրումներն ու պատմում են իրենց մտավախությունների մասին․․․

Ու ես մտածեցի, որ եթե ես որոշ պատմություններ պատմեմ, առանց անունները նշելու, դա կօգնի տղամարդկանց ավելի լավ հասկանալ մեզ, կանանց, չնայած մեզ ամենևին պետք չէ, որ դուք մեզ հասկանաք, մեզ պետք է, որ դուք պարզապես սիրեք մեզ, անկախ ամեն ինչից։

Ու առաջին թեման, որը ես ուզում եմ քննարկել, «քննադատությունն է»։ Տղամարդիկ, եթե կողմ եք, նշան արեք։

Աղջիկներ, իսկ դուք ձեր մեկնաբանություններում ինձ գրեք, թե ինչպես է ձեզ վրա ազդում քննադատությունը ձեր սիրելի տղամարդու կողմից». ավելի վաղ հարցրել է VARDA-ն:

 



© NEWS.am STYLE