Սիլվա Հակոբյանը ցույց է տվել իր մանկության տարիների տունը

10:42   23 հուլիսի, 2018

Երիտասարդ եւ սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն այցելել է Վայք՝ իր ծննդավայր: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու միկրոբլոգից: Իր Instagram-ի էջի Story հավելվածում, որտեղ, ի դեպ, ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարներից մեկում երգչուհին ներկայացել է առանց դիմահարդարման, որտեղ իր միկրոբլոգի հետեւորդներին հատապտուղ է հյուրասիրում)))

Սիլվա Հակոբյանն այն երգչուհիներից է, ով հաճախ է հանրությանը ներկայանում առանց շպարի: Չնայած, ամռան այս տապին դա շատ ճիշտ որոշում է:

Իսկ հաջորդիվ՝ ցույց է տվել այն տունը, որտեղ ապրել է իր մանկության տարիներին:

Լուսանկարներից մեկին կից երգչուհին արտահայտելով իր կարոտը՝ կատարել է հետեւյալ գրառումը. «Մեր տան դուռը, որտեղ հիմա ոչ ոք չի ապրում: Ներսումս այնքան կարոտ կա…»: Ապա, երգչուհին նաեւ հետեւորդների կարծիքն է հարցրել ծննդավայրը կարոտելու մասին: 

 



© NEWS.am STYLE