Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը սիրահարվել են Վենետիկին

13:12   23 հուլիսի, 2018

Որքան էլ զբաղված լինի Սերենա Ուիլյամսը, ու որքան էլ զբաղված լինի Ալեքսիս Օհանյանը, այդ զույգն իրենց դստեր՝ Օլիմպիայի հետ միասին միշտ մի քիչ ժամանակ են գտնում հանգստանալու համար։ Եվ այսպես, դատելով Ալեքսիսի Instagram-ից, ընտանիքն այս հանգստյան օրերին մեկնել է հանգստանալու Վենետիկ։

Ալեքսիսը հրապարակել է քաղաքի լուսանկարը։

«Վենետիկից առաջին տպավորությունը ցնցող էր։ Մենք հաստատ կվերադառնանք։ Բայց նախ պետք է մի քիչ աշխատել»,- մակագրել է լուսանկարը Օհանյանը։

Ի դեպ, նրա միկրոբլոգի նախորդ հաղորդագրություններից մենք հասկացել ենք, չնայած գուցեեւ սխալվում ենք, որ Սերենան անցած ուրբաթ իտալական ռեստորան գնալու ցանկություն էր հայտնել, իսկ Ալեքսիսը որոշել է ռեստորանի փոխարեն նրան Իտալիա հրավիրել։



© NEWS.am STYLE