Քիմ Քարդաշյանը՝ նրբագեղ անսամբլով Լոս Անջելեսում

15:11   23 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանին նրբագեղ անսամբլով տեսել են Լոս Անջելեսում։ Եթե որեւէ մեկի համար պարզ չէ՝ ապա ասենք, որ Քիմի լուսանկար է  հրապարակվել  նրա Instagram–ում))) Քիմը՝ սպիտակ հագուստով քաղաքի մոլերից մեկում ՝ էսկալատորի վրա։

Օրերս դերասանուհի Քազզի Դևիդը մեղադրել է Քիմ Քարդաշյանին երեսպաշտության մեջ։ Աղջիկն, ի դեպ, Saturday Night շոուի դերասան Փիթ Դեւիդսոնի նախկին ընկերուհին է, իսկ վերջինս հիմա նշանված է Արիանա Գրանդեի հետ:

Իսկ հիմա հասկանանք, թե ինչ կապ ունի այս ամենի հետ Քիմ Քարդաշյանը։ ԱՄՆ-ում սկսվել է արշավ պլաստիկ բաժակների ու ձողիկների գործածման դեմ ու Քիմ Քարդաշյանը կարծես ակտիվ մասնակցում է այդ արշավին։ Բայց Քազզին դա երեսպաշտություն է համարում։ Առավել ևս, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Քիմն իր միկրոբլոգներից մեկում հրապարակել է տեսանյութ, այն վերնագրելով «Պլաստիկե տագնապ»։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տոննաներով պլաստիկ լողում օվկիանոսի ջրերում։ «Մեր հաջորդ սերունդները պետք է ապրեն այս պայմաններում, եկեք լուծենք այս խնդիրը», գրել էր այդ ժամանակ Քիմը։

Իր Instagram-ում 24-ամյա դերասանուհին գրել էր․

«Քիմ, քո ընտանիքը կդադարեցնի՞ վերջապես ջրի համար պլաստիկ շշեր գործածել։ Պլաստիկի համաշխարհային գործածման 30 տոկոսը Քարդաշյանների գերդաստանի սառնարաններում է գտնվում»։

37-ամյա հայուհին ուղիղ պատասխան չի տվել նրան, սակայն հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է պլաստիկ բաժակ, որի մեջ դրված է թղթե ձողիկ։

«Կալաբասասում արգելել են պլաստիկ ձողիկները, Քարդաշյան- Ուեսթ ընտանիքում՝ նույնպես»,- մակագրել է լուսանկարը հեռուստաաստղը, չնայած դրանից հետո էլ բաժանորդները սկսել են Քիմին քննադատել պլաստիկ բաժակի համար։

Ի դեպ, Քիմին ու նրա ամբողջ գերդաստանին բազմիցս կոչ են արել,  որ նրանք  հրաժարվեն   բնական մորթուց ու անցնեն արհեստական մորթու, բայց ըստ երևույթին, հանուն հագուստի կենդանիների սպանությունները Քիմին չեն հուզում։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega, Backgrid



© NEWS.am STYLE