40-ամյա Նիկոլ Շերզինգերին ու 27-ամյա թենիսիստ Գրիգոր Դիմիտրովին «բռնացրել են» Սեն-Տրոպեում

16:06   23 հուլիսի, 2018

Վատ չէ, այստեղ մենք շոգից մահանում ենք (չհաշված երեկվա անձրեւը), իսկ նրանք այնտեղ ծովում զվարճանում են ))) Խոսքը 40-ամյա Նիկոլ Շերզինգերի ու 27-ամյա թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի մասին է։

Քաղցր զույգին «բռնացրել են» Սեն Տրոպեում՝ զբոսանավում հանգստանալու ժամանակ։

Սկզբում սիրահարները գնացել էին Լազուրե ափին գտնվող հանրահայտ ռեստորաններից մեկը՝ Club 55, իսկ այնտեղից էլ ուղիղ դեպի զբոսանավ էին ուղեւորվել։  

Նիկոլը Melissa Odabash ապրանքանիշի 500 դոլարանոց լողազգեստով է։

Ճիշտ է, լուսանկարում երեւում է, որ աստղերը նկատել էին պապարացիներին ու մի քիչ արհեստական էին իրենց պահում։

Լրագրողներից բացի Նիկոլն ու մարզիկն  էլ էին  իրենք  իրենց լուսանկարում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splashnews, GoffPhotos, Backgrid

 



© NEWS.am STYLE