Մերի Մակարյանը ներկայացել է դասական ոճով

14:43   23 հուլիսի, 2018

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած 32-ամյա հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հեռուստահաղորդավարուհին հանդես է եկել դասական ոճով: Մերիի ձեռքերում հեռախոսն է, իսկ նա վառ դիմահարդարմամբ է:

Իր հրապարակումը մեկնաբանող որեւէ մեկնաբանության չենք հանդիպում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերի Մակարյանն իր՝ 91հազար հետեւորդներին էր ներկայացրել տեսանյութ, որտեղ հանդես էր եկել առանց դիմահարդարման: Մերին կրկին ամուսնու՝ Վարդանի հետ էր եւ նրանք միմյանց շնորհավորում էին ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ:



© NEWS.am STYLE