«Հիասթափություն» մուլտֆիլմի թրեյլերը ավելի քան մեկ միլիոն մարդ է դիտել

15:38   23 հուլիսի, 2018

Netfix-ի YouTube ալիքով հրապարակվել է «Հիասթափություն» մուլտֆիլմի թրեյլերը, որն այս պահի դրությամբ դրտել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Թրեյլերը YouTube թրենդներում  իններորդ տեղն է զբաղեցնում, իսկ մուլտֆիլմի սյուժեն հետեւյալն է՝ արքայադուստր Բինը չի ուզում ամուսնանալ արքայազնի հետ, բայց նրան այսդպես թե այնպես վիճակված չէր դառնալ արքայազնի կինը։ Հարսանիքին փեսացուն կռանում է, որպեսզի սրերով գահի մոտից վերցնի մատանին (գահը շատ նման է  «Երկաթե գահը» սերիալի գահին) ու սրերից մեկը խրվում է նրա գլխի մեջ։ Բինը Լյուսի հրեշի ու Էլֆո էլֆի հետ միասին փախչում է, խմում տարբեր բարերում, մսագործ աշխատում ու հնարավորինս խուսափում միջնադարյան կյանքի վտանգներից։

«Հիասթափություն» մուլտսերիալի 10 դրվագները  սթրիմինգային սերվիսում հասանելի կլինեն օգոստոսի 17-ից սկսած։

 



© NEWS.am STYLE