48-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել իր որովայնի մկանները

18:16   23 հուլիսի, 2018

Ջենիֆեր Լոպեսը ոչ թե պարզապես հոյակապ երգչուհի է, այլեւ արտիստ, որը հետեւում է իրեն ու մշտապես աշխատում մարզասրահում, քարոզելով առողջ կենսակերպ։ Հարգանք ու պատիվ նրան։

48-ամյա երգչուհին   սննդակարգերին հետեւում է ոչ թե զուտ  թրենդի մեջ լինելու համար, այլ նա սպորտի իսկական ակտիվիստ է, չմոռանանք նաեւ, որ նրա բոյֆրենդը՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, նույնպես առողջ կենսակերպի ակտիվիստ է։

Որովայնի մկանները մարզելու  բնագավառում իր արդյունքների մասին Ջեյ Լոն պատմել է իր Instagram բաժանորդներին (իսկ նա 77 մլն բաժանորդ ունի)։

Աղջիկնե՛ր, օրինակ վերցրեք Ջենիֆեր Լոպեսից, քյաբաբ ու բուրգերներ մի՛ կերեք, առողջ սնունդով սնվեք ու մարզասրահներ հաճախեք։ Եվ 48 տարեկանում Ջեյ Լոի նման կլինեք։

 



© NEWS.am STYLE