Մոդել Էմիլի Ռատաժկովսկին` բիկինիով Մայամիի լողափին

19:17   23 հուլիսի, 2018

Մոդել Էմիլի Ռատաժկովսկին՝ բիկինիով Մայամիի լողափին, միթե այս վերնագիրը ձեզ չի ստիպի կտրվել քաղաքական իրարանցումից )))

Եւ այսպես, գեղեցկուհուն տեսել են իր ամուսնու՝ Սեբաստյան Բիր-Մաքքլարդի ընկերակցությամբ, բայց ո՞ւմ է հուզում ամուսնու ներկայությունը, երբ նման գեղեցկուհու մասին է խոսքը)))

Ամուսիններն  ամբողջ օրն անցկացրել է Ֆլորիդայի լողափին՝ ի ուրախություն տեղի պապարացիների, որոնք անդադար լուսանկարել են 27-ամյա մոդելին ու նրա ամուսնուն։

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ նման աղջկա մոդելային գործակալությունները աշխատանքի չէին ընդունել նրա կարիերայի սկզբին, հայտնելով,  որ նա բավականաչափ գեղեցիկ չէ ու չի համապատասխանում գեղեցկության ստանդարտներին։ Մի՞թե հիմարներ չեն։ Գեղեցկության ստանդարտնե՞ր, Կարլ)))

Աղբյուրը ու լուսանկարները՝ Just Jared

 



© NEWS.am STYLE