Տաթեւիկ Ադումյանի նոր լուսանկարները՝ Իսպանիայից

16:34   23 հուլիսի, 2018

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր միկրոբլոգի հետեւորդների հետ հաճախ է կիսվում իր առօրյան նկարագրող, գեղեցիկ լութերով, վառ դիմահարդարումներով, իր ճամփորդությունները նկարագրող լուսանկարներով:

Ինչպես տեղեկացրել էին ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր հանգիստն է վայելում Իսպանիայում: Այսօր Instagram-ի իր էջում Տաթեւիկը նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում սերիալային դերասանուհին ներկայացել է երկար, սեւ զգեստով, չնայած դա չի խանգարում, որպեսզի երեւա նաեւ նրա արեւայրուքը, եւ նորաոճ ամառային գլխարկով:

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում Տաթեւիկը ցույց էր տալիս, թե ինչպես է տոնել Վարդավառը՝ Իսպանիայում: Զվարճալի տեսանյութը դերասանուհին մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Մենք էլ ջրոցի նշեցինք՝տնից-տեղից հեռու»:

 

 



© NEWS.am STYLE