Սերժ Թանկյանը հրապարակել է իր եւ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը

16:12   23 հուլիսի, 2018

Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր եւ ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը: Տեղադրված լուսանկարում նրանք թթի օղով խմում են նոր Հայաստանի կենացը, Նիկոլ Փաշինյանի փողկապը Եռագույնն է, իսկ Սերժ Թանկյանը կրում է «Դուխով» անվանումով վերնաշապիկ:

Այս հրապարակմանը կից Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել նկարի հեղինակին եւ գրել. «Նոր Հայաստանի կենացը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու նրա կինը՝ Անժելա Մադաթյանը, վայելելում էին իրենց ամառը Հայաստանում՝ այն համատեղելով կարեւոր հանդիպումների հետ: Թանկյանն ու Անժելան եղել են TUMO-ում, որտեղ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Այսօր Թանկյանը նրանց հետ լուսանկարներ էր հրապարակել Instagram-ի իր էջում:



© NEWS.am STYLE