Հմայիչ Իրինա Շեյքը՝ «կարմիրի մեջ»

19:57   23 հուլիսի, 2018

Սուպերմոդել Իրինա Շեյքին, կարծես, համապատասխանում է ցանկացած գույն: Շատ հաճախ ոչ թե հանդերձանքն է գեղեցկացնում նրան, այլ հակառակը:

Այս անգամ 32-ամյա գեղեղկուհին իր Instagram-ի միկրոբլոգում կիսվել է մի լուսանկարով, որում ներկայացել է ամբողջովին կարմիր հանդերձանքով:



Կարմիր կիսաշրջազգեստը մոդելը համադրել է կարմիր վերնազգեստի հետ, որի վրա ճերմակ նապաստակներ են պատկերված: Կերպարը բավականին վառ է ստացվել, իսկ սպիտակ սպորտային կոշիկները հաղորդել են Իրինայի լուքին հարմարավետություն:

Նա չի մեկնաբանել իր Instagram-յան հրապարակումը, սակայն օգտատերերը լրացրել են այդ բացը ու իրենց հիացմունքն են արտահայտել մեկնաբանությունների համար նախատեսված դաշտում:

Ավելի վաղ Իրինան անկեղծորեն խոսել էր այն մասին, թե ինչպես է սկսել իր կարիերան։ Սուպերմոդելը հայտնվել էր ES ամսագրի շապիկին ու էջերին։ «Ես միայն բրինձ էի ուտում ու ապրում շաբաթական 50 դոլարով,- պարբերականի էջերին մակագրել էր ռուս մոդելը:



© NEWS.am STYLE