Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին հիվանդանոց է տարել

21:45   23 հուլիսի, 2018

Քանյե Ուեսթի սովորական հարբուխը վերածվել է իսկական գլխացավանքի: Ինչպես հայտնում է TMZ-ն, նրա վիճակն այնքան է բարդացել, որ մրսածությունը բուժելու համար անհրաժեշտ են եղել անտիբիոտիկներ:

41-ամյա ռեփերի կինը՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, շտապել է նրան հիվանդանոց տանել: Սան Ֆեռնանդոյի հիվանդանոցի բժիշկները խորհուրդ են տվել Քանյեին որոշ ժամանակով տրվել հանգստին:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմն ու Քանյեն մասնակցել են ռեփեր Pusha T-ի հարսանեկան խնջույքին: Քիմը իր հրապարակած հոլովակներից մեկում ցույց է տվել ոսկեգույն շքեղ ու փայլուն հանդերձանքը, որն ամբողջացրել է հեռախոսի տեսք ունեցող յուրօրինակ պայուսակով:








                                                                                     Լուսանկարները՝ Instagram, GC



© NEWS.am STYLE